Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթը։ Քայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի մոտ, որտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Սա երեկվա իր լկտի պահվածքի պատասխանն ա, դե, կեր, արա՛»։
Սաղաթելյանը նկատի ուներ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի այն խոսքերը, որոնք ուղղված էին «Դիմադրություն» շարժման գործողություններին։
«Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ տեղի ունեցողն իր քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզմանը, այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Այդ պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքը ասել հանրությանը»,- ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Մանրամասները՝ տեսանյութում։