Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։ Տեղեկությունը Facebook-յան իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը»,- հավելել է Հակոբյանը։