Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր»,- գրել է Ավինյանը։
Փոխվաչապետը նշել է, ու ՎԶԵԲ տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է:
«Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է»,- գրել է Տիգրան Ավինանը՝ հավելելով, որ հենց այս պահից սկսում են աշխատել՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։