Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։