Հունիսի 3–ին Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին:
Այդ նպատակով կողմերը որոշում են կայացրել ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա: