Երեկվա իրենց սադրանքները ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը մեր համար աշխատանքային օր է լինելու, պատրաստվելու ենք հաջորդ շաբավա աշխատանքներին, հանրահավաք և երթ չի նախատեսվում»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու տարբեր պատվիրակություններ և այցերի հետ կապված ակցիաներ են նախատեսվում։