ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 24-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Այս նախագծով առաջարկվում է կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով։