Նիկոլ Փաշինյանն ինչքան իշխանության մնա, մենք այդքան կորցնելու ենք․ դիրք ենք կորցնելու, տարածք ենք կորցնելու, հեղինակություն ենք կորցնելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը ներմուծում է նոր փուլային տարբերակ․ առաջին փուլ՝ խաղաղության պայմանագիր, որի դեպքում Հայաստանն առանց Արցախի գնում է համաձայնությունների Ադրբեջանի հետ։
«Նիկոլ Փաշինյանն ուզում է Ադրբեջանի հետ հարցերը լուծի մեր հաշվին, իսկ երկրորդ փուլում Արցախը «բրախվում է», Հայաստանը խաղից դուրս է գալիս, Արցախը մնում է մեն-մենակ Ադրբեջանի հետ։ Մեզ հաճախ են ասում, որ գաք իշխանության, ին՞չ եք անելու, եթե ընդդիմությունը լիներ իշխանության՝ Գորիս Կապան ճանապարհը չէինք հանձնի, Հայաստանի ինքնիշխան տարածք թուրքը չէր մտնի, չէինք ազատի Լաչինը, Քելբաջարը և այլն մինչև մեր ռազմագերիին չվերադարձնեին։ Այդ ո՞նց է լինում հող հանձնելու ժամկետ գրում են, մարդկանց հետ բերելու ժամկետ չեն գրում»,- նշեց նա։