ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հյուրընկալելով ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին:
«Այս համատեքստում անհրաժեշտ է իրավիճակի վերաբերյալ գնահատականներ փոխանակել՝ ճիշտ ժամանակին գործի դնելու այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ճգնաժամային իրավիճակները կանխելու և կառավարելու համար»,- ասել է նա։