ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել երեք երկրում։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում։
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը կհամատեղի Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, իսկ Հովհաննես Իգիթյանը, որը ՀՀ դեսպանն է Լիտվայում, համատեղության կարգով կաշխատի նաև Լատվիայում։