Ֆրանսիայում իշխող «Միասին» դաշինքը և ձախակողմյան կոալիցիան՝ Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։ Այս մասին են վկայում ՆԳՆ-ի հրապարակած քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման վերաբերյալ նախնական տվյալները, հայտնում է TACC-ը։
Երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային ասոցիացիա» կուսակցությունը (18,7%), չորրորդը՝ «Հանրապետական» կուսակցությունը (10,4%)։
Քվեարկությունն անցկացվել է հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությամբ։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրական ցուցակներում հայտնված ֆրանսիացիների 52,5 տոկոսը չի եկել ընտրատեղամասեր։ Մինչ այս խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի ամենավատ մասնակցությունը գրանցվել էր 2017 թվականին, երբ ընտրատեղամասերում բացակայում էր ընտրողների 51,7 տոկոսը։
Այնուամենայնիվ, Ֆրանսիայում քվեարկությունը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ նվազագույն մասնակցության պահանջ չկա: Դիտորդները նշում են, որ երկրի բնակիչները վերջին 30 տարիների ընթացքում աստիճանաբար կորցնում են հետաքրքրությունը խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։