Հունիսի 14-ին կգումարվի ԱԺ հերթական նիստը․ օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: