Մեկնարկել է ԱԺ նիստը։ Հունիսի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց:
Օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները կքննարկեն նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: