ՀՀ ազգային ժողովը նստաշրջանի օրակարգ չընդգրկեց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը: Այսպիսով՝ նախագիծը չընդունվեց:
Հիշեղնենք, որ հունիսի 3-ին խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրավիրել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում այդ հայտարարության նախագիծն էր: Սակայն նիստը չէր կայացել, քանի որ քվորում չէր ապահովվել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին մասնակցել։