Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստը: Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները:
Նիստի ընացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն օրակարգի բոլոր հարցերի շուրջ ունեն կոնսենսուս, և կողմերը կարող են անմիջապես անցնել փաստաթղթերի ստորագրման գործընթացին:
«Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում ավարտվում է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Մեզ մոտ արդյունավետ նախագահություն է ստացվել, և ես վստահ եմ, որ նույն ոգով կշարունակենք համագործակցությունը», – եզրափակել է ՀՀ վարչապետը: