Հայաստանը միանում է ՌԴ-ում 2018 թվականի հունիսի 6-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների խորհրդի նիստի ընթացքում ստորագրված ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի միասնական օգտագործման նախաձեռնությանը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նախագիծը քննարկման ներկայացնելով՝ փոխնախարարն ասաց, որ դրա ընդունումը նպատակ ունի ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի հիման վրա ձևավորել ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգ։
Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն այդ համաձայնագրին միանում է մեկ վերապահումով, այն է՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին։ Ի դեպ՝ Ադրբեջանը համաձայնագրին չի միացել։