• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Սեպտեմբեր 2023 12:22
  • 387.5
  • 412.18
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սադրիչ գործողությունները, նաև հայատյաց հռետորաբանությունը․ Միրզոյան

Քաղաքականություն,
14 Հունիս 2022 16:38
ShareShareShare
Наш Telegram
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սադրիչ գործողությունները, նաև հայատյաց հռետորաբանությունը․ Միրզոյան
telegram

Հունիսի 14-ին պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս նմասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը:

Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։

telegram
Tags: ԱԳՆԲուլղարիաՄիրզոյան

Առնչվող Նորություններ

Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է

Անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 11:39

Երևանում ժամը 11:00-ի դրությամբ անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ...

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

26 Սեպտեմբեր 2023 09:54

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին, X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) գրել է Ֆրանսիայի արտաքին...

Колокольцев заявил Пашиняну о желании Запада выдавить Россию из Южного Кавказа

Կոլոկոլցևը Փաշինյանին հայտնել է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ցանկության մասին

26 Սեպտեմբեր 2023 00:52

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքը ցանկանում է...

Թևանյանը կոչ է արել հեռացնել Փաշինյանին մինչ հոկտեմբերի 5-ը

Թևանյանը կոչ է արել հեռացնել Փաշինյանին մինչ հոկտեմբերի 5-ը

25 Սեպտեմբեր 2023 22:35

Ընդդիմության առաջնորդներից Անդրանիկ Թևանյանը կոչ է արել հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից մինչև հոկտեմբերի 5-ը, երբ Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի...

USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի ասուլիսը Երևանում (ուղիղ)

USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի ասուլիսը Երևանում (ուղիղ)

25 Սեպտեմբեր 2023 22:10

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

25 Սեպտեմբեր 2023 21:44

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ...

Ավելին
  • Լուրեր
Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

26 Սեպտեմբեր 2023 12:06
Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է

Անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 11:39

Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Սեպտեմբեր 2023 10:57

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

26 Սեպտեմբեր 2023 10:20
ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արցախում տեղի ունեցած պայթյունից (լուսանկարներ, տեսանյութ)

Արցախում պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են. 7-ը մահացել է հիվանդանոցում

26 Սեպտեմբեր 2023 10:09
Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

26 Սեպտեմբեր 2023 09:54

Անհնազանդության ակցիայի 32 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 09:32
Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ

Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 26-ի դրությամբ

26 Սեպտեմբեր 2023 09:10
Колокольцев заявил Пашиняну о желании Запада выдавить Россию из Южного Кавказа

Կոլոկոլցևը Փաշինյանին հայտնել է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ցանկության մասին

26 Սեպտեմբեր 2023 00:52
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով

26 Սեպտեմբեր 2023 00:40
Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում
Արցախ

Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում

26 Սեպտեմբեր 2023 12:06

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան քաղաքում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայտնի է,...

Կարդալ
Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է
Հասարակություն

Անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն

26 Սեպտեմբեր 2023 11:39

Երևանում ժամը 11:00-ի դրությամբ անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ