ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ։
Նախագահի հրամանագրերով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը և Սամվել Հայրապետյանը: