ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սանկտ Պետերբուրգում հայկական պատվիրակությունը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, սակայն նրանց մասնակցությամբ տեղի կունենա պաշտոնական ընթրիք: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին Աշխաբադում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: