Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Կուսակցության անդամները ներկայացրել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահն էլ գործիչներին տեղեկությունն է հաղորդել իր ապագա ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ: