Քիչ առաջ Ջերմուկ քաղաքում ավարտվեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և քաղաքի բնակիչների հետ հանդիպումը: Այսօրվա հավաքի օրակարգի հիմնական հարցն էր՝ արդյո՞ք Ամուլսարը «պաշարած» ջերմուկցիները թույլ տալիս են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կատարի ձմեռացման աշխատանքներ:
«Լիդիանը» Ջերմուկում անելիք չունի։ Այս մասին ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» Աշոտ Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով՝ «Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնությունը լուրջ ուսումնասիրություններ է կատարել և պարզել է ընկերության գործունեությունը լուրջ վնաս կհասցնի Ամուլսարին։
Նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ ընկերությանը թույլ չեն տալու ձմեռացման աշխատանքներ իրականացնել, քանի որ անցյալ տարի արդեն թույլ են տվել և այս տարի անհրաժեշտություն չկա։