Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհւն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին ս.թ. փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի դրույթների իրականացման համատեքստում:
Կատարվել է մի շարք տարածաշրջանային և միջազգային սյուժեների «ժամկետների ստուգում», ներառյալ՝ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ընդգծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանի միջնորդական դերակատարության հարցում համապատասխան աշխատանքի կաևւորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ս. Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում շարունակել նշված հարցերի առարկայական քննարկումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել էր Երևան։