ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ մի նշան չի տեսնում, որ առաջիկայում կլինեն կադրային զտումներ: Այս մասին Կարապետյանը լրագրողներին ասել է դեկտեմբերի 13-ին՝ վերջիններիս խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը առ այն, որ Հայաստանում հեղափոխությունն իրականացվել է ի հեճուկս պետական ապարատի։
«Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային զտումների մասին, – նշել է Կարապետյանը՝ հավելելով՝ չեմ կարծում, որ այսօր կան նման նշաններ։ Վարչապետն իր կարծիքն է հայտնել, և, կարծում եմ, բոլորս որոշակի հետևություններ կանենք»։