Ռուսաստանն այլևս երբեք չի վստահի Արևմուտքին, Ուկրաինայի իրավիճակի պատճառով ճգնաժամը երկարատև կլինի։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այո, դա երկարատև ճգնաժամ կլինի։ Մենք այլևս երբեք չենք վստահի Արևմուտքին»,- ասել է Պեսկովը։
Չնայած հարցազրույց վարող լրագրող քիր Սիմոնսը հայտնել է, որ Պեսկովի հետ զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ, նշվում է, որ եթեր են հեռարձակել միայն մի քանի հատվածներ, որտեղ խոսվել է Ուկրաինայում ձերբակալված ամերիկացի վարձկանների մասին։ Հեռուստաալիքը չի հստակեցրել, թե կցուցադրվի՞ արդյոք հարցազրույցի ամբողջական տարբերակը, թե՞ ոչ։
Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ Ուկրաինայում գերեվարված ամերիկացի նախկին զինծառայողները մահապատժի չեն դատապարտվի:
«Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, դա կախված է հետաքննությունից»,- ասել է նա։