Մի խումբ երիտասարդներ ԲԴԽ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բարձր միացրել են ԲԴԽ նախագահ (լիազորությունները դադարեցրած են) Ռուբեն Վարդազարյանի` երեկ ասուլիսի ժամանակ հրապարակած ձայնագրությունը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Նախ նրանք լուռ հետևել են հայհոյախառը ձայնագրության ընթացքին, ապա ակցիայի վերջում իրենց ձեռքում պահած թերթիկները դրել են ԲԴԽ-ի շենքի առջև։ Դրանց վրա գրված է եղել ԳՈՄ, վրան եղել է Ջհանգիրյանի առանձնատան ու նրա լուսանկարը։
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանն իր ընտրվելու կապակցությամբ նիստերի ժամանակ ԱԺ-ում ասել էր, որ իր տունը գոմ է հիշեցնում շատերի տների հետ համեմատած։
Երեկ Armenia Today-ը հրապարակել էր հայտնի ձայնագրությունը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ։