Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հավելենք, որ եռակողմ աշխատանքային հանձնաժողովը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: