ԱԱԾ-ի բնականոն գործունեության իրականացման նպատակով ծառայությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 975,686.3 հազ դրամ: Համապատասխան որոշում ընդունվեց կառավարության հունիսի 23-ի նիստում։
Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
«Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը»,- նշված է նախագծում: