Այսօր կառավարության նիստում որոշվեց 40 միլիարդ դրամ ուղղել պահուստային ֆոնդ, որն առաջացել է հարկային եկամուտների շնորհիվ։ Նիստի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առաջարկեց, որ եթե կա լրացուցիչ գումար, կարելի է այն ուղղել ճանապարհաշինարարներին վճարելուն։
Վարչապետը, ստացված առաջարկը մեկնաբանելով, ասաց, որ նրանց վճարելու խնդիր չկա։ Գումար կա, ծախսերն ահռելի են, սակայն երբևէ չի եղել, որ աշխատանքը կատարվի ու գումարը չհասցվի, այլ հակառակը՝ աշխատողներն են փորձում հասցնել ֆինանսավորմանը համընթաց շարժվել։
Նա ասաց, որ չեն վճարվել անորակ աշխատանքները և ընկերությունները պետք է հասկանան, որ խոտան աշխատանքնի համար չեն վճարվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։