Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Տեղի է ունեղել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ria.ru-ն հայտնում է, որ բանակցությունների օրակարգում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածության իրականացման հարցերը, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը՝ սահմաններին պարբերաբար ծագող լարվածության ֆոնին:
Այցի ընթացքում, որը կտևի մինչև հունիսի 24-ը, ՌԴ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: