Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հուլիսին՝ Կրասնոյարսկում:
Այս մասին երեկ հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ Ֆեդերացիայի խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կապերի զարգացման հարցեր:
Ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը: