ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրեց Լիանա Հակոբյանին։
Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Հրաչ Այվազյանի ու Արտակ Զեյնալյանի օգտին որևէ պատգամավոր չի քվեարկել, իսկ Լիանա Հակոբյանի օգտին քվեարկել է 68 պատգամավոր։
Հավելենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստին չի մասնակցել։
Նշենք, որ Լիանա Հակոբյանը Վարչական դատարանի դատավոր էր։
Այս դատավորը հայտնի դարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մարտի 22-ին Գասպարյանի փաստաբաններին էր վերադարձրել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված բողոքը։ Դատավոր Լիանա Հակոբյանը եզրահանգել էր, որ իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ արձակված Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը առոչինչ ճանաչելու պահանջով, չի կարող քննել, քանի որ չկա Գասպարյանին ազատելու մասին փաստաթուղթ։ Դատավորն առաջարկել էր կա՛մ փոխել պահանջը, կա՛մ էլ իր որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան։