ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան․ օրակարգում հինգ հարց է, այդ թվում՝ Գլխավոր դատախազի ընտրությունը։
Այս մասին հայտում են ԱԺ-ից։
Նշենք, որ ՔՊ-ն Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Հավելենք, որ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերին։
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում արտահերթ նիստին։