ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշել է դաշինք հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Այս մասին ասված է Մադրիդում Հյուսիսատլանտյան կազմակերպության գագաթնաժողովի հռչակագրում, հայտնում է interfax.ru-ն։
«Այսօր մենք որոշեցինք հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ և պայմանավորվեցինք ստորագրել դրանց ընդունման վերաբերյալ արձանագրությունները»,- ասվում է հռչակագրում։