Կառավարության նախաձեռնությամբ և ԱԺ խորհրդի որոշմամբ ԱԺ-ն հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է լինելու, օրակարգում 22 հարց է նախատեսված։
Քննարվելու են «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։