Հայաստանում ընթանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման մասնակցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի բացման արարողությանը։
Ավելի վաղը ԱԳՆ-ը հայտնել էր, որ Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։