Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին Միշելը հայտնել է Twitter-ում։
«Մենք քննարկել ենք հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը։ Ես ընդգծել եմ ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը»,- գրել է Միշելը։
Նա նշել է, որ Բրյուսելը կշարունակի աջակցել հումանիտար հարցերի, սահմանների և ապագա խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցերի լուծմանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետագա աշխատանքների, սահմանազատման հանձնաժողովի գործունեության և հայ-ադրբեջանական սահմանի և սահմանային անվտանգության վերաբերյալ։