ԲԴԽ-ն ժամանակավորապես կղեկավարի Սերգեյ Չիչոյանը։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է այսօրվա նիստում։
Ինչպես նշեց Շաբոյանը՝ անհրաժեշտ քանակով ձայներ չհավաքելու պարագայում խորհուրդը ԺՊ է նշանակում ամենատարեց ԲԴԽ անդամին։ Ստեփան Միքայելյանը հրաժարվեց ստանձնել պաշտոնակատարի պարտականությունները։ Հերթականությաան սկզբունքով՝ Սերգեյ Չիչոյանը ստանձնեց պաշտոնակատարի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանի պարտականություններն այսօրվանից պաշտոնապես դադարեցվեցին։ Նա օրերս հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ պաշտոնից՝ մատնանշելով առողջական խնդիրները։