Երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա սահմանը։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիեննայում տեղի ունեցած բանագնացների հանդիպման ժամանակ։
Որոշվել է նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Թուրքիա օդային տրանսպորտով իրականացնել բեռնափոխադրում։
Փաշինյանի խոսքով՝ այժմ պետք է երկու երկրների գերատեսչությունները միմյանց հետ աշխատեն։
«Քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական բանագնացների հանդիպումը տեղի ունեցավ Վիեննայում հուլիսի 3-ին։