Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի այսօրվա հեռախոսազրույցին։
«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը պետք է արագացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», – Twitter-ում գրել է Փայլանը: