Կրեմլում հաստատում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կմեկնի։ Այնտեղ նա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովի կմասնակցի, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Պեսկովը նշել է, որ հանդիպումը սիրիական կարգավորման աջակցության գործընթացի շուրջ է։ Պեսկովը նշել է, որ Իրանում նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ շփումներ:
Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է նույն օրը: