Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա այս մասին զեկուցել է Twitter-ի իր միկրոբլոգում` հայտարարելով կարևոր հանդիպումների մասին:
Կլաարն իր գրառմանը կից հրապարակել է Երևանի ՀՀ կառավարության շենքի լուսանկարը։
Նախկինում Կլաարը հայտարարել էր, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակտիվորեն մասնակցելու է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատման գործընթացին: Նրա խոսքով՝ Միշելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաջողվել է առաջընթաց գրանցել այս ուղղությամբ մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Կլաարը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ԵՄ ձևաչափն անվանել է առանցքայիններից մեկը՝ միաժամանակ նշելով, որ աշխատանքը կշարունակվի այլ մակարդակներում։