Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը՝ ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ով մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: