• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Օգոստոս 2022 08:02
  • 406.14
  • 415.64
  • 6.71
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը․ «Հրապարակ»

Քաղաքականություն,
15 Հուլիս 2022 10:07
ShareShareShare
Наш Telegram
Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։

Բանն այն է, որ պետության տեսալուսանկարահանող սարքերի ձեռքբերման ու դրանց աշխատանքի կազմակերպման հարցով մինչ այս պահը զբաղվում էր «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, որը կապում էին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ այդ կապը չապացուցեցին, բայց նաև դրա հաշվին հեղափոխություն արեցին ու եկան իշխանության՝ հետագայում ներողություն անգամ չխնդրելով իրենց տարածած ստերի և անհիմն հայտարարությունների համար։ Այսօր այդ գործառույթը խլում են «Սեքյուրիթի դրիմից» և տալիս ամբողջությամբ պետությանը՝ ստեղծելով վերը նշված ՊՈԱԿ-ը։ «Եթե կարճ ձևակերպենք, կայացնում ենք հետևյալ որոշումը. այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, մենք վերցնում եւ իրականացնում ենք պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, ժամանակի ընթացքում բազմիցս ենք դրան անդրադարձել, նախկինում ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում՝ ևս: Բայց, ըստ էության, այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել և փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում և այլն:

Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձևով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ և ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթն ինքնին բավական բարդ է, և մեր հիմնական խնդիրը հետևյալն էր՝ արդյոք կկարողանա՞նք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն, և այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի:

Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, մնացածն արդեն մեր ներքին քննարկումների հարցն է: Ըստ էության, արձանագրենք, որ, պայմանականորեն ասած, «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ինքնախոստովանանքով հանդես եկավ ընդդիմադիր եղած շրջանում «Սաշիկի արագաչափերի» հետ կռիվ տված Փաշինյանը։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Այդ սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Նախատեսվում է, որ նշված ՊՈԱԿ-ը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին»:

Tags: «Սաշիկի արագաչափերի» բիզնեսՆիկոլ ՓաշինյանՎահե Ղազարյան

Առնչվող Նորություններ

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ասուլիսը

Բաքուն փորձելու է հասնել Արցախի հայաթափմանը. Արտակ Բեգլարյան

07 Օգոստոս 2022 17:57

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային: Ցավակցելով զոհերի հարզատներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ նա նշել է,...

Ադամ Շիֆն ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործել բոլոր լծակները Արցախում լարվածությունը թուլացնելու համար

Ադամ Շիֆն ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործել բոլոր լծակները Արցախում լարվածությունը թուլացնելու համար

06 Օգոստոս 2022 11:32

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Կոնգրեսականի պաշտոնական կայքի...

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել

06 Օգոստոս 2022 10:37

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի մանրամասները...

Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Մամուլի տեսություն․ ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի, Հայաստանի բնակչությունը նվազել է

06 Օգոստոս 2022 09:51

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում,...

ՀՀ-ն խաղաղապահների արդյունավետության հարցով դեռևս 2021 փետրվարին է դիմել ՌԴ-ին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ-ն խաղաղապահների արդյունավետության հարցով դեռևս 2021 փետրվարին է դիմել ՌԴ-ին. ԱԳՆ խոսնակ

05 Օգոստոս 2022 22:42

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի...

Բլինքենի հետ զրույցում վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

05 Օգոստոս 2022 20:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին

Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին

07 Օգոստոս 2022 23:53
Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ

07 Օգոստոս 2022 22:58
Եռամյսա վարժական հավաքների մասնակիցը ջրահեղձ է եղել Սևանում. ԶԼՄ

Եռամյսա վարժական հավաքների մասնակիցը ջրահեղձ է եղել Սևանում. ԶԼՄ

07 Օգոստոս 2022 22:25
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

07 Օգոստոս 2022 22:06
Ռուսաստանում «Սոխնուտի» գրասենյակների փակումը կազդի Մոսկվայի հետ փոխգործակցության վրա. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Գազայում սկսված գործողությունը հասել է իր նպատակներին

07 Օգոստոս 2022 21:25
Պայմանագրային զինծառայող է հանկածամահ եղել. ՊՆ

Պայմանագրային զինծառայող է հանկածամահ եղել. ՊՆ

07 Օգոստոս 2022 21:06
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքը

07 Օգոստոս 2022 20:25
Սյունեցի երեխաները «Բարև Ռուսաստան» ծրագրի շրջանակներում կայցելեն ՌԴ

Սյունեցի երեխաները «Բարև Ռուսաստան» ծրագրի շրջանակներում կայցելեն ՌԴ

07 Օգոստոս 2022 19:58
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան

07 Օգոստոս 2022 19:39
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

07 Օգոստոս 2022 18:58
Արցախի երիտասարդությունն ակտիվ է. «Sunrise Stepanakert» փառատոնն սպասվածից շատ հյուրեր ունեցավ

Արցախի երիտասարդությունն ակտիվ է. «Sunrise Stepanakert» փառատոնն սպասվածից շատ հյուրեր ունեցավ

07 Օգոստոս 2022 18:40
Անթալիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Անթալիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել

07 Օգոստոս 2022 18:17
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ասուլիսը

Բաքուն փորձելու է հասնել Արցախի հայաթափմանը. Արտակ Բեգլարյան

07 Օգոստոս 2022 17:57
Եղեգնուտում 19-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

07 Օգոստոս 2022 17:45
Ավստրիայում Ուկրաինայի դեսպանը վիրավորել է Pink Floyd-ի հիմնադրին

Ավստրիայում Ուկրաինայի դեսպանը վիրավորել է Pink Floyd-ի հիմնադրին

07 Օգոստոս 2022 17:26
FIDE-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արկադի Դվորկովիչը

FIDE-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արկադի Դվորկովիչը

07 Օգոստոս 2022 16:54
ԵԱԶԲ-ն մինչև 2026 թվականը 180 մլն դոլար կներդնի Հայաստանում

ԵԱԶԲ-ն մինչև 2026 թվականը 180 մլն դոլար կներդնի Հայաստանում

07 Օգոստոս 2022 16:30
Ճիշտ ընթացքի մեջ ենք. Փաշինյանը՝ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում

Ճիշտ ընթացքի մեջ ենք. Փաշինյանը՝ տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում

07 Օգոստոս 2022 15:58
Անմահանալով՝ Թորգոմը սխրանքներ է գործել, ջոկատով ոչնչացրել թշնամու մեծաթիվ զինտեխնիկան

Անմահանալով՝ Թորգոմը սխրանքներ է գործել, ջոկատով ոչնչացրել թշնամու մեծաթիվ զինտեխնիկան

07 Օգոստոս 2022 15:30
Նոր մանրամասներ՝ Երևանի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհից

Նոր մանրամասներ՝ Երևանի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհից

07 Օգոստոս 2022 14:57
Արևմուտքի երկրներն անհանգստացած են Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմամբ. ԶԼՄ

Արևմուտքի երկրներն անհանգստացած են Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմամբ. ԶԼՄ

07 Օգոստոս 2022 14:30
Խիզախ հայուհին՝ սպիտակ բանակի մարտիկը. բուժքրոջ մարտական հուշերը

Խիզախ հայուհին՝ սպիտակ բանակի մարտիկը. բուժքրոջ մարտական հուշերը

07 Օգոստոս 2022 14:02

ԵԱԶԲ-ի և «Տաշիր»-ի նոր նախագիծը թույլ կտա բարձրացնել ՀԷՑ-ի էներգաարդյունավետությունը և ստեղծել նոր աշխատատեղեր

07 Օգոստոս 2022 13:40
Հրդեհ Երևանի վերելակներից մեկում. կան տուժածներ, բնակիչները տարհանվում են

Հրդեհ Երևանի վերելակներից մեկում. կան տուժածներ, բնակիչները տարհանվում են

07 Օգոստոս 2022 13:06
Ռուսաստանում արգելափակել են Patreon-ը

Ռուսաստանում արգելափակել են Patreon-ը

07 Օգոստոս 2022 12:48
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

07 Օգոստոս 2022 12:29

Աղավնոյի բնակիչները պատրաստվում են տեղահանման, տան իրերը բարձում են՝ չուզելով ու դանդաղ

07 Օգոստոս 2022 11:50
ՌԴ ԿԲ-ն ռուսաստանցիներին թույլատրել է ամսական մինչև 1 մլն դոլար փոխանցել արտասահմանյան հաշիվներին

Արտարժույթի փոխարժեքներն այսօր

07 Օգոստոս 2022 11:20
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ

07 Օգոստոս 2022 10:48

Առաջիկա օրերի եղանակը

07 Օգոստոս 2022 10:40
Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին
Սպորտ

Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին

07 Օգոստոս 2022 23:53

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները։  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը...

Կարդալ
Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ
Արցախ

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է. նա ձգտում է տարածաշրջանային դոմինանտության. ադրբեջանագետ

07 Օգոստոս 2022 22:58

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում նկատվում է պատերազմի մասնակից վետերանների ինքնասպանության դեպքերի աճ, զինվորականները սոցիալական խնդիրներով պայմանավորված պարբերաբար բողոքի ակցիաներ...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ