Ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան, եթե առաջնորդվում է իր ընտրողների շահերով։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիրների բացակայության ընթացքում խորհրդարանում մի շարք առանցքային օրենքներ են ընդունվել, որոնք վերաբերում են նաև ընդդիմադիր ընտրազանգվածին։ «Խորհրդարանից բացակայության ընթացքում ընդդիամադիրներն օգտվում էին ծառայողական մեքենաներից, անհայտ պատճառներով բենզին էին ստանում, իրենց հասանելիք պարգևավճարներն են ստացել»,-նշեց Կոնջորյանը։