Թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրող «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը հայտարարել է, որ ընկերությունը Ռուսաստանին «Bayraktar» անօդաչու սարքեր չի վաճառի։
«Մենք ոչինչ նրանց չենք տրամադրել և չենք տրամադրելու։ Մենք երբեք նման բան չենք անի»,- նշել է Բայրաքթարը՝ պատասխանելով CNN-ի հարցին, թե չե՞ն պատրաստվում արդյոք ՌԴ-ին ԱԹՍ-ներով ապահովել։
Նա նշել է, որ ընկերությունն աջակցում է Ուկրաինային:
Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր անօդաչուների գնման պլանների մասին։ Հայտարարվել է Ուկրաինայում Bayraktar հարվածային անօդաչուների արտադրության գործարանի կառուցման նախագծի շուրջ մեկնարկած աշխատանքի մասին: