Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունն ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորներն օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:
Սա Պետդեպի ծրագիրն է, և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատանը հայտարարությունը հանրության շրջանում վերագրել էր նրան, որ ՀՀ-ում անվտանգային համակարգը կասկածի տակ է, ինչը բերելու է արտակարգ հնարավոր իրավիճակի: Սակայն ավելի ուշ դեսպանատունը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ, ամբողջ աշխարհում պարբերաբար է լինում:
Հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։