Ներքին գործերի նախարարության ստեղծումը կառավարության կարևոր ծրագրերից է։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«ԱԻՆ-ի հենքի վրա ստեղծվում է ՆԳՆ։ Դրան կմիանան ոստիակնությունն ու Միգրացիոն ծառայությունը։ Արդատրադատության նախարարությունից լավ նախագիծ են ներկայացրել։ Դրան միացել է ոստիակկանության համակարգի բարեփոխումների ծրագիրը։ Ես մեծ հույս ունեմ, որ այդ ռեֆորմը կիրականանա։ Ընդհանուր լինելու է Ներքին գործերի նախարարություն»,-նշել է Փամբուխչյանը։
Նա նշել է, որ ՆԳՆ նախարարն ունենալու մի քանի տեղակալներ, համատեղ կառավարում է իրականացվելու։ Նա նշեց, որ շատ դեպքերում տարբեր պատահաներների դեպքում այս երկու մարմինները միասնական են գործում ինչպես ռումբերի հայտնաբերման կամ այլ դեպքում, ուստի ընդհանուր համակարգում է անհրաժեշտ։ Նա նշեց, որ մեկ ընդհանուր հեռախոսահամար է լինելու այդ ծառայության համար։