Ազգային ժողովի խորհուրդն այսօր ժամը 10։30-ին արտահերթ նիստ է գումարել ընդդիմադիր 33 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։
Այս քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ մեկ շաբաթից պետք է հարցը կրկին քննարկման դնել:
Հատկանշական է, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ խմբակցությունը որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ այդ ցուցակում ընդգրկված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը և այն լքած Իշխան Զաքարյանը։