Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպման ընթացքում հայկական երկու պետությունների նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: