Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա, որն աուտիզմ ունի։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլանը՝ նշելով, որ երիտասարդն աուտիզմ ունի։